Հայկական ԶՈՒ-ը դիվերսիա չեն իրականացրել. Արծրուն Հովհաննիսյանը հերքում է ադրբեջանական հերթական սուտը
09:56, 21 Հունիս 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել հայկական զինված ուժերի կողմից դիվերսիա իրականացնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ տեղեկությունը դիվերսիայի և առավել ևս զինծառայողի գերեվարելու վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը:
«Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել: Հայկական զինված ուժերը որևէ դիվերսիա չեն իրականացրել, առավել ևս որևէ զինծառայող չեն կորցրել»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հովհաննիսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում