Հասարակական

Հայաստանում  երեք հիվանդի ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստում կիրականացվի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում  երեք հիվանդի ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստում կիրականացվի

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման համար երեք հիվանդ է նախապատրաստվում: Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ապրիլին իրականացված երկու փոխպատվաստումներն էլ հաջող են անցել: «Թե տարվա ընթացքում քանի փոխպատվաստում կիրականացվի, ցույց կտա անհրաժեշտությունը»,-հավելեց նա:

ՀՀ առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում Համբուրգի Էպենդորֆ կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերը արյունաբանական կենտրոնի տրանսպլանտոլոգների թիմի հետ ապրիլի 10-ին իրականացրեց Հայաստանում ոսկրածուծի ցողունային բջիջների առաջին երկու հաջող փոխպատվաստումը:

Հայաստանում տարեկան 60 փոխպատվաստման կարիք կա:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում