1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ 328 համայնքների միավորմամբ կձևավորվի 34 համայնք. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց համայնքների խոշորացման ծրագիրը

ՀՀ 328 համայնքների միավորմամբ կձևավորվի 34 համայնք. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց համայնքների խոշորացման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց համայնքների խոշորացման ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 57, դեմ՝ 24 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ հարկավոր է հնարավորինս կարճ ժամկետում համապարփակ վերլուծություն ունենալ, թե ինչ արդյունքներ են տվել համայնքների խոշորացման փորձնական ծրագրերը՝ հասկանալու համար, թե որքանով է արդյունավետ խոշորացման ճանապարհով գնալը:  «Սա այն հարցն է, որտեղ չի կարելի զգացմունքային դաշտում որոշումներ կայացնել: Մենք պետք է հստակ իմանանք, թե ինչ արդյունքների է հանգեցնելու այս գործընթացը: Մենք, ինչպես առաջին ընթերցման պարագայում, այնպես էլ հիմա, չենք մասնակցելու քվեարկությանը»,- ասաց Փաշինյանը:

«Ծառուկյան» խմբակցությունը, ինչպես առաջին ընթերցման դեպքում, այնպես էլ երկրորդ ընթերցմամբ, մասնակցեց քվեարկությանը և դեմ քվեարկեց:

Համայնքների խոշորացման նոր ծրագրով Հայաստանի տարբեր մարզերի 328 համայնքներ կմիավորվեն, ինչի արդյունքում կձևավորվի 34 համայնք: Օրենքի նախագծի  համաձայն՝ նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 34 ծրագրեր՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Մասրիկ, Շողակաթ, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Ախթալա, Սարչապետ, Տաշիր, Օձուն, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Ջրվեժ, ՀՀ Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմաշեն, ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի, Գլաձոր, Եղեգիս, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքային փնջերում:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 91, դեմ՝ 1 պատգամավոր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]