Հասարակական

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ախուրյանի շաքարի գործարանում

1 րոպեի ընթերցում

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ախուրյանի շաքարի գործարանում
ԳՅՈՒՄՐԻ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ախուրյանի շաքարի գործարանում: Ըստ տեղեկությունների` հունիսի 3-ին, ժամը 13:40-ի սահմաններում շաքարի գործարանից՝ բարձրությունից, ընկել է 2 քաղաքացի, ինչի հետեւանքով մեկը մահացել է, իսկ մյուսին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու բժշկական կենտրոնից, հիվանդանոց տեղափոխվածը 1986 թվականին ծնված, Ախուրյան գյուղի բնակիչ Շ. Ղ.-ն է: 31-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի փակ վնասվածք, կրծքավանդակի ձախ ստորին կեսի սալջարդ, ձախ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ: Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, գտնվում է վիրաբուժական բաժանմունքում:

Մահացածը քաղաքացին 41 տարեկան էր:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում