Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Օսման Բայդեմիրն ազատ է արձակվել

 Օսման Բայդեմիրն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդներին դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչած Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը, ով հունիսի 2-ին ձերբակալվել էր, ազատ է արձակվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Diken-ը:

Պատգամավորի ձերբակալման մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել էր կուսակցության մեկ այլ պատգամավոր Դանըշ Բեշթաշը: Դիարբեքիրի դատարանում պատգամավորին հարցաքննելուց հետո նրան որոշել են ազատ արձակել:

Դիարբեքիրի դատարանը մայիսի 30-ին Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խոսնակ Օսման Բայդեմիրին կալանավորելու մասին որոշում էր կայացրել: Բայդեմիրը մեղադրվում է Դիարբեքիրի քաղաքապետ լինելու ժամանակ՝ 2012 թվականին նահանգապետարանի դիմաց ոստիկաններին վիրավորելու մեջ: Բայդեմիրը նահանգապետարան էր գնացել մի խումբ պատգամավոների հետ՝ բողոքելու, որ իրենց արգելվել է ցույց իրականացնել Բաթըքենթ հրապարակում:

Դատախազը պահանջել է նրան 1-3 տարվա ազատազրկման դատապարտել:

Օսման Բայդեմիրը Դիարբեքիրի քաղաքապետ եղած ժամանակ մի քանի անգամ ներողություն էր խնդրել Հայոց ցեղասպանության համար: Նա հայտնի է նաև Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման գործում ունեցած մեծ աջակցության համար։

Բայդեմիրը 2014 թվականին եկել էր Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդ ու ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am