Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է առաջին մրցաշրջանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում

Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է առաջին մրցաշրջանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է առաջին տարին Անգլիայի առաջնությունում:

«Կարող եմ ասել, որ լավ մրցաշրջան ունեցա: Մեկնարկում որոշ դժվարություններ ունեցա, բայց այդ ամենը ֆուտբոլի մի մասն է: Կարողացա ամեն ինչ հաղթահարել: Իմ հնարավորությունը ստացա, և օգնեցի թիմակիցներիս: Հեռուստացույցով Պրեմիեր լիգային հետևելով չես զգում այն լարվածությունը, որ կա դաշտում: Ես հարմարվում էի, հեշտ չէր, բայց ստացվեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մխիթարյանը:

2016/17 առաջնությունում Մխիթարյանը դարձել է 4 գոլի հեղինակ: «Կարմիր սատանաները» այս մրցաշրջանում նվաճեցին երեք գավաթ`Եվրոպայի լիգա, Անգլիայի սուպերգավաթ, Անգլիայի լիգայի գավաթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am