Քաղաքականություն

Հայաստան կայցելի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը

1 րոպեի ընթերցում

Հայաստան կայցելի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մայիսի 30-ին Հայաստան կայցելի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին կընդունի Հանրապետության Նախագահը։

Մայիսի 30-ին կկայանան Հայաստանի արտաքին գործերի նախարարի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում