Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

12 հազար մարդ Է տուժել Չինաստանի Սինցզյանի շրջանում տեղի ունեցած երկրաշարժից

12 հազար մարդ Է տուժել Չինաստանի Սինցզյանի շրջանում տեղի ունեցած երկրաշարժից

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում մայիսի 11-ին տեղի ունեցած 5,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքներից տուժել են շուրջ 12 հազար տեղացի բնակիչներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սինհուա գործակալությանը:
Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 05:58-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:58-ին) Քաշգարի օկրուգի Թաշկուրգան-Տաջիկական ինքնավար շրջանում: Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր 8 կմ խորության վրա:
Երկրաշարժի հետեւանքով ավերվել Է 1520 շինություն: Տեղի իշխանությունները տուժած շրջաններից տարհանել են 9,2 հազար մարդու: Երկրաշարժի զոհ Է դարձել առնվազն ութ հոգի, եւս 23-ը վերքեր են ստացել: Ներկայում շարունակվում են երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքները: 
Ինչպես հայտնել Է ՌԻԱ Նովոստին, երկրաշարժի գոտում գրանցվել են տասնյակ հետցնցումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am