Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Չելսի»-ն և «Արսենալ»-ը չպետք է ուրախանան 4-րդ տեղի համար, դա ամոթալի է. Ռոյ Քին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Չելսի»-ն և «Արսենալ»-ը չպետք է ուրախանան 4-րդ տեղի 
համար, դա ամոթալի է. Ռոյ Քին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը խոստովանել է, որ իր սրտով չէ Անգլիայի պրեմիեր լիգայի թոփ-ակումբների ձգտումների ցածր մակարդակը:

«Երբ տեսնում եմ, թե ինչպես են այնպիսի ակումբները, ինչպիսիք են` «Լիվերպուլ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը տոնում լավագույն քառյակում ընդգրկվելը, դողում եմ: Ոչ, լուրջ եմ ասում: Կարծում եք, որ «Ռեալ»-ը կամ «Բարսելոնա»-ն կուրախանա՞ն չորրորդ տեղի համար: Վերջ տվեք: Մարդիկ ասում են, թե լավագույն քառյակում ընդգրկվելը լավ  է ֆինանսական տեսանկյունից, և դա հիանալի կլիներ այնպիսի թիմերի համար, ինչպիսին է «Լեսթեր»-ը: Բայց որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Չելսի»-ն կամ «Արսենալ»-ն ուրախանան 4-րդ տեղի համար, դա ամոթալի է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Քինի խոսքն է մեջբերել Goal-ը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am