Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ուշիի ոլորաններում երեք սյան, շենքի պատին բախված և կողաշրջված բեռնատարի վարորդը մահացել է

Ուշիի ոլորաններում երեք սյան, շենքի պատին բախված և կողաշրջված բեռնատարի 
վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 2-ին, ժամը 14.23-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ուշի հատվածի 8-րդ կմ-ին «Volvo» մակնիշի 142 LS 61 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ 1966 թ. ծնված Ս. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել 3 էլեկտրական սյան, այնուհետև վնասելով «Տիգոր» հարսանյաց սրահի պատը՝ կողաշրջվել. վարորդը մահացել է:

Փրկարարները վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am