Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ճանապարհային ոստիկանությունը աշխատանքի է հրավիրում Երևանի սպայական գումարտակ

Ճանապարհային ոստիկանությունը աշխատանքի է հրավիրում Երևանի սպայական 
գումարտակ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թափուր հաստիքների համալրման կապակցությամբ` Երևան քաղաքը սպասարկող Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի տեսուչի պաշտոնում ծառայության անցնելու համար հրավիրվում են մինչև 30 տարեկան, պարտադիրզինվորական ծառայություն անցած, 170 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող և ֆիզիկապես առողջ արական սեռի այն անձինք, ովքեր ունեն համապատասխան բարձրագույն կրթություն` «Իրավագիտություն», «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում», «Տրանսպորտային ուղիների, միջոցների շինարարություն, կառավարում և դրանց շահագործում» մասնագիտություններով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մանրամասն տեղեկությունների համար անհրաժեշտ է զանգահարել 011-54-67-95 հեռախոսահամարով՝ 2017 թ.  մայիսի 3-ից 12-ը ներառյալ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am