Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Կայացել է ՀՀ ՄԻՊ-ին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը

Կայացել է ՀՀ ՄԻՊ-ին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական 
խորհրդի ընդլայնված նիստը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մայիսի 2-ին վարել է Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը: Հանդիպմանը մասնակցել են խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, քննարկվել են ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման հիմնախնդիրները, քրեակատարողական հիմնարկներում առողջապահության կազմակերպման եւ ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ հիմնական հարցերը, մասնավորապես՝ ազատությունից զրկված հիվանդ անձանց խնամքի ապահովմանը, ազատությունից զրկված անձանց՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությանը, «Մեթադոնային փոխարինող բուժման» ծրագրի իրականացման արդյունավետությանն առնչվող հարցերին:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակին, կատարված ուսումնասիրությունների ընթացքում վեր հանված խնդիրներին եւ դրանց լուծման հնարավոր ուղիներին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am