Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Պայմանական ազատ արձակման նոր համակարգի ներդրումը կնվազեցնի ՔԿՀ-ներում դատապարտյալների թիվը

Պայմանական ազատ արձակման նոր համակարգի ներդրումը կնվազեցնի ՔԿՀ-ներում 
դատապարտյալների թիվը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարությունը ակնկալում է, որ տարիների ընթացքում կատարված բարեփոխումները էականորեն կնպաստի քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալների թվի նվազմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

«Հուլիսից կներդրվի պայմանական վաղաժամկետ ազատման նոր համակարգ: Այդ համակարգում կատարվել է բարեփոխումներ, մասնավորապես, եռաստիճան համակարգից անցում է կատարվել երկաստիճան, հստակեցվել են պայմանական վաղաժամկետ ազատ արձակման չափորոշիչները և այլն»,- ասաց Քրմոյանը: Նրա խոսքով` պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ  վերջնական որոշումը կայացնելու է դատարանը, այլ ոչ թե  անկախ մարմինը:

«Անկախ հանձնաժողովը քննելու է դատապարտյալի գործը և եզրակացություն է տալու, որի հիման վրա դատարանը վերջնական որոշում է կայացնելու»,- նշեց Քրմոյանը:

Արդարադատության փոխնախարարը վստահեցնում է, որ բարեփոխումների շրջանակում պայմանական վաղաժամկետ ազատվողների թիվն աճելու է:

«Եթե նոր համակարգն աշխատի այնպես, ինչպես պլանավորել ենք, հաջորդ տարի էապես ավելանալու են պայմանական վաղաժամկետ ազատվողները»,-  ասաց նա և հավելեց, որ արդարադատության նախարարությունը տարեցտարի ամեն ինչ անելու է, որպեսզի ավելի քիչ մարդկանց պահեն քրեակատարողական հիմնարկներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am