Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ըստ հաղորդման` ՔԿՀ-ի աշխատակիցը պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն է կատարել

Ըստ հաղորդման` ՔԿՀ-ի աշխատակիցը պաշտոնեական դիրքն օգտագործելով 
խարդախություն է կատարել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և այն օգտագործելով խարդախություն կատարելու դեպքերի առթիվ նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Վալերիկ Հ.-ի հաղորդման հիման վրա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Մասնավորապես, վերջինս հայտնել է, որ 2017 թվականի փետրվարին «Արմավիր»   ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողի պատվերով պատրաստել և նրան է փոխանցել երեք խաչ, յուրաքանչյուրը` 50.000-60.000 դրամ արժողությամբ, սակայն դրանց համար ինքը չի վճարվել: Բացի այդ, Վալերիկ Հ.-ն նույն աշխատակցին տվել է 126.000 հազար ՀՀ դրամ, որպեսզի վերջինս գնի և իրեն փոխանցի «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոս: Սակայն, ըստ դատապարտյալի հաղորդման, ՔԿՀ-ի աշխատակիցը բջջային հեռախոս չի գնել և նշված գումարն էլ մինչ օրս ետ չի վերադարձրել, որի հետևանքով Վալերիկ Հ.-ն հայտնվել է հոգեկան անկայուն վիճակում և դիմել ինքնավնասման` ածելիով կտրել է պարանոցի մի հատվածը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am