Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Իսպանիայում պաղպաղակ են ստեղծել գարեջրից

Իսպանիայում պաղպաղակ են ստեղծել գարեջրից

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի խոհարարները գարեջրից ստեղծել են պաղպաղակ, որն ստացել Է Enigma Origen անվանումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,  հաղորդել Է «Իսպանիա պո ռուսկի» պորտալը: 
Աղանդերը ներկայացվել Է El Salցn de Gourmets համադամների ցուցահանդեսում, որը տեղի Է ունեցել ապրիլի 24-ից մինչեւ 27-ը Մադրիդում: Պաղպաղակի վրա աշխատել Է այն խումբը, որը բաղկացած Էր Cervezas Enigma ոչ մեծ գարեջրագործական ընկերության եւ AcaramHelados պաղպաղակ արտադրողի ներկայացուցիչներից:    
Նշվում Է, որ աղանդերը պատրաստված Է բացառապես բնական հումքից՝ առանց որեւիցե բուրավետացուցիչների եւ կոնսերվանտների հավելման: Վառ սաթագունի պաղպաղակն ունի շոկոլադի, սուրճի եւ կարամելի համ, որը բնորոշ Է Cervezas Enigma-ի թողարկած կրաֆտային գարեջրի սորտերին: 
Հետագայում գարեջրային պաղպաղակը կարելի կլինի պատվիրել Իսպանիայի բարձրակարգ խոհարարության մի քանի ռեստորաններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am