Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Սոմալիում սովահար երեխաների թիվը մոտենում Է 1,4 միլիոնի

Սոմալիում սովահար երեխաների թիվը մոտենում Է 1,4 միլիոնի

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոմալիում սովահար երեխաների թիվը մինչեւ 2017 թվականի վերջը կավելանա մոտավորապես 50 տոկոսով եւ կհասնի 1,4 միլիոնի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) տվյալները: 
Կազմակերպության հաշվարկների համաձայն, մոտավորապես 275 հազար երեխաներ տառապելու են սննդի սուր անբավարարությունից, որը սպառնալիք Է ներկայացնելու նրանց կյանքի համար: Դրա հետ մեկտեղ նշվում Է, որ երեխաները, որոնք տառապում են թերասնումից, ինն անգամ ավելի շատ են ենթակա տարբեր հիվանդությունների: «Երաշտի, հիվանդությունների եւ բնակչության տեղափոխությունների զուգորդումը մահացու Է երեխաների համար, նրանց կյանքը փրկելու համար մեզ անհրաժեշտ Է անել շատ ավելին եւ որքան կարելի Է ավելի արագ»,-կազմակերպությունը մեջբերում Է Սոմալիում UNICEF-ի ներկայացուցիչ Սթիվեն Լոուվերիերի խոսքը:
UNICEF-ի տվյալներով՝ երաշտը նաեւ հանգեցրել Է այն բանին, որ անապահով ընտանիքների մոտավորապես 40 հազար երեխաներ դադարել են հաճախել ուսումնական պարապմունքներին, քանի որ նրանք ստիպված են զբաղվել ջուր եւ սնունդ հայթայթելով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am