Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը՝ մայիսի 24-ին

Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը՝ մայիսի 24-ին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գավաթի 2016/2017 թթ. խաղարկության «Փյունիկ»-«Շիրակ» եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 24-ին՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախօրոք պլանավորված էր հանդիպումն անցկացնել մայիսի 10-ին, սակայն, հաշվի առնելով, որ եզրափակիչի մասնակից թիմերի կազմերում ընդգրկված են ֆուտբոլիստներ, ովքեր Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցելու են մայիսի 9-ին և 11-ին կայանալիք Կիպրոսի Մ-19 հավաքականի հետ ընկերական հանդիպումներին, ինչպես նաև այն հանգամանքը, որ ինչպես Հայաստանի Մ-19 հավաքականի, այնպես էլ «Փյունիկի» գլխավոր մարզիչն Արտակ Օսեյանն է, որոշում է կայացվել փոփոխել գավաթի եզրափակիչի անցկացման ժամկետը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am