Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Վարշավայում անդրադարձել են Կաչինսկու եւ Պուտինի վերաբերյալ Մակրոնի ասած խոսքերին

Վարշավայում անդրադարձել են Կաչինսկու եւ Պուտինի վերաբերյալ Մակրոնի ասած խոսքերին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը խիստ անպատեհ Է համարում, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել Է Լեհաստանի կառավարող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկու հետ, ինչի մասին ասված Է գերատեսչության հայտարարության մեջ: Ավելի վաղ Մակրոնը հայտարարել Էր, թե նախագահական աթոռի համար պայքարում իր մրցակից Մարին Լը Պենի դաշնակիցներն են Պուտինը եւ Կաչինսկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
«Մենք ուշադրությամբ հետեւում ենք Ֆրանսիայի ընտրարշավին Եվրամիության ապագայի համար այդ երկրի կարեւորության առնչությամբ: Այդ համատեքստում ափսոսանքով նշում ենք, որ  նախագահական ընտրարշավի ժամանակ հերթական անգամ Ֆրանսիայում՝ դաշնակից երկրում, որն, ինչպես եւ Լեհաստանը, պատկանում Է ինչպես ՆԱՏՕ-ին, այնպես Էլ Եվրամիությանը, պետության բարձրագույն պաշտոնին հավակնող թեկնածուն օգտագործում Է անթույլատրելի համեմատություններ եւ պիտակներ, որոնք մոլորության մեջ են գցում հասարակական կարծիքը»,- ասված Է Լեհաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:      
«Լեհաստանի կառավարությունը տիկին Մարին Լը Պենի դաշնակիցը չԷ: Տիկին Լը Պենի եւ «Իրավունքի եւ արդարության» առաջնորդի ենթադրյալ դաշինքի մատնանշումը «ձեռնածություն» Է, իսկ Յարոսլավ Կաչինսկուն «բազմաթիվ ազատություններ խախտողների, Լը Պենի բարեկամների» ճամբարին դասելը խիստ անպատեհ Է»,- նշել Է գերատեսչությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am