Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանի օդուժը փոխադրվում Է շահագործման ամառային ռեժիմի

Հայաստանի ռուսական ռազմակայանի օդուժը փոխադրվում Է շահագործման ամառային ռեժիմի

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն բազայում սկսվել Է ՄիԳ-29 արդի կործանիչների, Մի-8ՄՏ ռազմափոխադրական եւ Մի-24Պ հարվածային  ուղղաթիռների փոխադրումը շահագործման ամառային ռեժիմի:     
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, մեկ ամսվա ընթացքում ինքնաթիռներում եւ ուղղաթիռներում կկատարվեն  համալիր աշխատանքներ, որոնք ներառում են ավելի քան տեխնիկական սպասարկման հարյուրից ավելի տարբեր գործողություններ: Միավորման ինժեներները եւ տեխնիկները կստուգեն համակարգերի, ագրեգատների, հանգույցների եւ սարքավորանքի աշխատունակությունը, ինչպես նաեւ կզննեն վառելիքի բաքերը, շարժիչները, կփոխեն յուղը եւ հատուկ հեղուկները:     
Բացի ավիացիոն տեխնիկայի սպասարկումից, կանցկացվեն նաեւ ռազմական օդաթռիչքարանի օբյեկտների վերանորոգման-վերականգնման եւ ստուգման համալիր աշխատանքներ: Միավորման տարածքը բերվում Է շահագործման ուսումնա-մարտական ռեժիմի, իրականացվում են ինժեներական աշխատանքներ, պատրաստվում եւ վերականգնվում Է թռիչքա-վայրԷջքային գոտին, ստուգվում են  օդաթռիչքարանի սարքավորանքը եւ կապի ապարատները:    
Շահագործման ամառային պայմաններին սպառազինության եւ ռազմական ավիացիոն տեխնիկայի պատրաստման միջոցառումներին ներգրավված են միավորման ինժեներա-տեխնիկական ծառայության ավելի քան 200 զինծառայողներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am