Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ucom-ի ցանցում հավելյալ HD ալիքների գինը նվազել է 25-65%

Ucom-ի ցանցում հավելյալ HD ալիքների գինը նվազել է 25-65%

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 1-ից Ucom-ի ներկայիս և նոր բաժանորդների համար հավելյալ 14 HD ալիքների սակագները իջեցվել են 25-65%: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:

Մասնավորապես Viasat Sport HD, Eurosport 1 HD,  Amedia Premium HD, Nat Geo Wild HD, National Geographic HD հեռուստաալիքների համար բաժանորդները կվճարեն 600 դրամ նախկին 1000 դրամի փոխարեն:

Viasat Nature/History HD, Охотник и рыболов HD, Russian Travel Guide HD հեռուստաալիքների գինը կկազմի 350 դրամ նախկին 600-ի փոխարեն:

Viasat Megahit HD, Viasat Premium HD գինը կկազմի 600 դրամ նախկին 1200-ի փոխարեն:

MTV Live HD հեռուստաալիքի գինը կկազմի 350 դրամ նախկին 800-ի փոխարեն:

Discovery Channel HD հեռուստաալիքների գինը կկազմի 600 դրամ նախկին 800-ի փոխարեն: Teletravel HD-ի գինը կնվազի 65%-ով և կկազմի 350 դրամ նախկին 1000 դրամի փոխարեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am