Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

«Բոկա Խունիորս» ակումբի խաղից առաջ խաղադաշտում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության հիշատակը

 «Բոկա Խունիորս» ակումբի խաղից առաջ խաղադաշտում ոգեկոչել են Հայոց 
ցեղասպանության հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Արգենտինայի առաջնության «Բոկա Խունիորս»-«Արսենալ» խաղի մեկնարկից առաջ ապրիլի 30-ին խաղադաշտում հիշատակվել է Հայոց ցեղասպանությունը՝ 102-րդ տարելիցին նվիրված մեծ պաստառի միջոցով, որը պահվել է խաղադաշտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Prensa Armenia-ն:

«Բոկա Խունիորս»-ի «Բոմբոներա» մարզադաշտում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն է տեղի ունենում արդեն մի քանի տարի շարունակ: Նախաձեռնության հեղինակը Հարավային Ամերիկայի հայկական երիտասարդական ֆեդերացիան է:

Նախորդ տարի նման պաստառ էր պահվել ֆուտբոլի Արգենտինայի առաջնության սուպերկլասիկոներից մեկի` «Բոկա Խունիորս»-«Ռիվեր Փլեյթ» խաղից առաջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am