Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Սպիտակ տունը հայտնել Է Պուտինի եւ Թրամփի առաջիկա հեռախոսազրույցի մասին

Սպիտակ տունը հայտնել Է Պուտինի եւ Թրամփի առաջիկա հեռախոսազրույցի մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ  Թրամփը մտադիր մայիսի 2-ին հեռախոսազրույց անցկացնել Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնի Է դարձել Սպիտակ տան տարածած հաղորդագրությունից:
Հեռախոսազրույցը պլանավորված Է ԱՄՆ-ի արեւելյան ափի ժամանակով ժամը 12:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 20:30-ին): Reuters գործակալությունը, հղում անելով Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին, հայտնել Է, որ երկու երկրների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն Սիրիայում շարունակվող պատերազմը:
ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի նախագահների առաջին հեռախոսազրույցը կայացել Է հունվարի վերջին, երկրորդը՝ ապրիլի սկզբին, երբ Թրամփը Պուտինին ցավակցություն հայտնեց Սանկտ Պետերբուրգում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am