Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Էկվադորի նորանշանակ դեսպանին

Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Էկվադորի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էկվադորի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսային (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով նորանշանակ դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ եւ մաղթել հաջողություն նախաձեռնությունների իրականացման մեջ:

Կարեւորելով Հայաստանի հարաբերությունները լատինաամերիկյան երկրների հետ՝ ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է Բրազիլիայի, Արգենտինայի, Ուրուգվայի եւ Չիլիի հետ համագործակցության զգալի առաջընթացը:

Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ առաջիկայում երկու խորհրդարաններում կձեւավորվեն բարեկամական խմբեր, որոնք կնպաստեն խորհրդարանաների միջեւ ակտիվ համագործակցության հաստատմանը:

Խոսելով Հայաստանի եւ Էկվադորի միջեւ տնտեսական հարաբերությունների մասին՝ ԱԺ նախագահը նշել է. «Պետք է համատեղ ջանքեր գործադրենք այս ոլորտում շոշափելի արդյունքների հասնելու համար: Այս առումով, կարծում եմ, շահավետ կարող են լինել գործարար ֆորումների կազմակերպումը Հայաստանում եւ Էկվադորում:

Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Էկվադորի նախագահի եւ խորհրդարանի ղեկավարի ողջույնները:

Նորանշանակ դեսպանը նշել է, որ պատրաստ է իր գործունեությամբ նպաստել երկու երկրների հարաբերությունների աշխուժացմանը եւ բազմակողմ համագործակցության զարգացմանը:

Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսան նախանշել է հայ-էկվադորյան համագործակցության հիմնական ուղղությունները՝ կարեւորելով թե խորհրդարանականների, թե գործարար հանրության դերը նախաձեռնությունների իրականացման գործում:

Դեսպանը խնդրել է ՀՀ ԱԺ նախագահի աջակցությունը խորհրդարանական դիվանագիտության աշխուժացման եւ բարեկամական խմբերի ստեղծման գործում:

Գալուստ Սահակյանն իր աջակցությունն է հայտնել նախատեսված ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ավարտին դեսպանն անդրադարձել է իր երկրում տիրող ներքաղաքական իրավիճակին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am