Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Freedom House-ն աշխարհում ԶԼՄ-ների ազատության ամենացածր մակարդակն Է արձանագրել վերջին 13 տարում

Freedom House-ն աշխարհում ԶԼՄ-ների ազատության ամենացածր մակարդակն Է արձանագրել վերջին 13 տարում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Freedom House-ը՝ ԱՄՆ-ի եւ աշխարհի ամենահին իրավապաշտպան կազմակերպություններից մեկը, հերթական տարեկան զեկույցն Է ներկայացրել այն մասին, թե ինչ վիճակում Է մամուլի ազատությունը տարբեր երկրներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
32-Էջանոց փաստաթուղթն ընդգրկում Է ամբողջ 2016 թվականն ու ընթացիկ տարվա առաջին ամիսները եւ բովանդակում Է անմխիթարական եզրակացություն՝ այժմ աշխարհում մամուլի ազատությունը վերջին 13 տարվա ամենացածր մակարդակի վրա Է: 
Freedom House-ի դասակարգմամբ, այսօրվա դրությամբ աշխարհի բնակչության միայն 13 տոկոսն Է օգտվում ազատ մամուլից, ինչը նշանակում Է, որ «գտնվում Է այն իրավիճակում, երբ զանգվածային լրատվության միջոցները քաղաքական նորությունները լուսաբանում են լիարժեք, լրագրողների անվտանգությունը երաշխավորված Է, ԶԼՄ-ների գործերին պետության միջամտությունը նվազագույնն Է, իսկ մամուլը չի ենթարկվում ծանրացուցիչ իրավաբանական կամ տնտեսական ճնշման»:
Մոլորակի բնակիչների 42 տոկոսն ապրում Է մամուլը մասնակի ազատության պայմաններում, իսկ 45 տոկոսն ապրում Է այնպիսի երկրներում, որտեղ մամուլի ազատություն չկա:
Freedom House-ը վերլուծել Է իրադրությունն աշխարհի 199 երկրներում ու տարածքներում եւ եզրակացրել, որ մամուլի ազատության տեսակետից այժմ ամենավատ իրադրությունը տիրում Է Ադրբեջանում, Իրանում, Ղրիմում, Կուբայում, Հյուսիսային Կորեայում, Սիրիայում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Հասարակածային Գվինեայում եւ Էրիթրեայում:
Մամուլի ազատության մակարդակը կազմակերպության կողմից գնահատվում Է 100-բալանոց սանդղակով: 2016 թվականին այդ ցուցանիշն ամենից ավելի նվազել Է Լեհաստնում (6 բալով), Թուրքիայում (5), Բուրունդիում (5), Հունգարիայում (4), Բոլիվիայում (4), Սերբիայում (4) եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (4):
Freedom House-ի զեկույցում ռուսական մեդիային տրվել Է «անազատ» կարգավիճակ: Ի դեպ, հետխորհրդային տարածքում «լիովին ազատ մամուլի» կարգավիճակ չի ստացել ոչ մի երկիր: Ռուսաստանը վարկանիշում զբաղեցրել Է 174-րդ տեղը՝ այն բաժանելով Բելառուսի հետ: Հայաստանը 137-րդ տեղում Է, Ուկրաինան՝ 111-րդ, Մոլդովան՝ 118-րդ, Վրաստանը՝ 102-րդ, Լատվիան՝ 44-րդ, Լիտվան՝ 26-րդ, Էստոնիան՝ 13-րդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am