Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Թուրքիայի իշխող կուսակցությունն արտահերթ համագումար կհրավիրի

Թուրքիայի իշխող կուսակցությունն արտահերթ համագումար կհրավիրի

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մայիսի 21-ին արտահերթ համագումար կկազմակերպի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը:

Արտահերթ համագումարի ժամանակ ակնկալվում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կվերադառնա կուսակցության շարքերը:

Թուրքիայի նախկին սահմանադրությամբ երկրի նախագահին արգելվում էր լինել կուսակցական: Սակայն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեով ամրագրված փոփոխությունները թույլ են տալիս նախագահին լինել կուսակցական:

Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2019 թվականից, սակայն երեք հոդված, որոնց շարքում է նաև նախագահի կուսակցական պատկանելության թույլատրումը, ուժի մեջ կմտնի նախքան 2019 թվականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am