Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Մեծ Բրիտանիայից մակիյաժի 12-ամյա երկրպագուն երգել Է Էլեն Դեջեներեսի շոուում

Մեծ Բրիտանիայից մակիյաժի 12-ամյա երկրպագուն երգել Է Էլեն Դեջեներեսի շոուում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուելսի պատանի բնակիչ Ռուբեն դե Մեյդը մասնակցել Է ամերիկացի հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսի հեռուստահաղորդմանը՝ նկարահանմանը գալով մակիյաժով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Cosmopolitan-ը:
12-ամյա տղան երգել Է եւ հարցազրույց Է տվել լրագրողներին: Նրա ելույթի հոլովակը հիթ Է դարձել Facebook-ում:
Մեյդը կատարել Է And I Am Telling You I՚m Not Going կոմպոզիցիան, որով հանդես Էր գալիս ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Հադսոնը: Բացի երաժշտությունից, որով, տղայի խոսքով, նա զբաղվում Է վաղ մանկությունից, բրիտանացին ութ տարեկանից հրապուրված Է մակիյաժով: Դեռահասը փորձում Է տարբեր կերպարներ, ինչպես նաեւ օգնում Է գեղեցկանալ իր մորը եւ կրտսեր քրոջը:
Ելույթի եւ հարցազրույցի հոլովակը, որը Դեջեներեսը վերցրել Է Մեյդից, հավաքել Է ավելի քան 3,3 մլն դիտում: Ձայնագրությունը հեռուստահաղորդման Facebook-ի Էջում հրապարակել են ապրիլի 17-ին: Խոսակցության ավարտին ամերիկուհին դեռահասին նվիրել Է նոութբուք, մակիյաժի սեղան, ինչպես նաեւ սարքավորում, որի օգնությամբ նա կկարողանա սկսել հոլովակներ նկարահանել սեփական YouTube-ալիքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am