Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ֆրանսիայում ապրիլի 24-ի հիշատակի միջոցառմանը նախատեսված է Ֆրանսուա Օլանդի մասնակցությունը

Ֆրանսիայում ապրիլի 24-ի հիշատակի միջոցառմանը նախատեսված է Ֆրանսուա Օլանդի մասնակցությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության տարելիցի օրը` ապրիլի 24-ին, Ֆրանսիայում կայանալիք հիշատակի միջոցառմանը նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը:

«Ապրիլի 24-ի հիշատակի հիմնական միջոցառումը կանցկացվի Կոմիտասի կիսանդրու մոտ: Միջոցառմանը կմասնակցի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նախատեսված է Ֆրանսիայի նախագահի ելույթը: Դա կլինի Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը նրա վերջին խոսքը որպես Ֆրանսիայի նախագահ»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը:

Նա տեղեկացրեց, որ հրավիրվել են նաև Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուները: Նրա խոսքով, եթե նրանք ցանկություն հայտնեն, ապա նույնպես հիշատակի միջոցառմանը ելույթ կունենան:

Ոգեկոչման միջոցառումների շրջանակում նախատեսված է նաև երթ, սակայն դա տեղի կունենա ապրիլի 22-ին: Ապրիլի 23-ին Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլն է, այդ օրը հայ համայնքը միջոցառումներ չի նախատեսել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am