Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր 2023

Երևանում գինու օրերը կապահովեն մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիությունը

Երևանում գինու օրերը կապահովեն մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրանի 
ճանաչելիությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում մայիսի 5-ին և 6-ին կանցկացվեն Գինու օրեր: Միջոցառման կազմակերպիչ «Արենի» փառատոն հիմնադրամից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ միջոցառման նպատակն է խթանել զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիությունը:

«Երևանի գինու օրերի» պատվավոր հյուրերն են լինելու միջազգային գինեգետներ, ինչպես նաև ճանաչված ռուսաստանյան սննդի բլոգերներ (Food bloggers): Միջոցառման կազմակերպիչներն ունեն պայմանագրեր հայկական և միջազգային տուր-օպերատորների հետ. վերջիններս ապահովելու են զբոսաշրջիկների մեծ հոսք Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: 

«Երևանի գինու օրերը» հիանալի հնարավորություն են ընձեռելու հայ գինի արտադրողներին, լավագույն ռեստորաններին և այլ ծառայություններ մատուցող հայկական ընկերություններին՝ ներկայանալ հայ և միջազգային այցելուներին, ցուցադրել իրենց արտադրանքը, նոր գործընկերներ ձեռք բերել և իրականացնել մարքեթինգային այլ ակցիաներ:
Միջոցառումը նախաձեռնել է «Արենի» փառատոն հիմնադրամը՝ Երևանի քաղաքապետարանի և Աննա Մազմանյանի աջակցությամբ: Այն տեղի կունենա Երևանի կենտրոնական և ամենակոլորիտային անկյուններից մեկում՝ Սարյան փողոցի, Թումանյան-Պուշկին խաչմերուկների հատվածում:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]