Life

Ապրիլի 1-ին աշխարհում նշում են երգիծանքի օրը

2 րոպեի ընթերցում

Ապրիլի 1-ին աշխարհում նշում են երգիծանքի օրը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիծանքի և հումորի օրն ամբողջ աշխարհում նշվում է ապրիլի 1-ին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` համաշխարհային տոնը սիրված է և նշվում է աշխարհում: Ընդունված է այս օրը կատակներ անել և փորձել ինչ-որ մեկին համոզել, թե հենց դա է ճշմարտությունը: ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի մեկը պետականորեն ճանաչվել է որպես Հումորի և երգիծանքի պաշտոնական օր: Սա նշանակալի իրադարձություն էր այն առումով, որ նախ պետությունը կարևորեց հումորի և երգիծանքի դերն ու նշանակությունը, ապա հաղթահարվեց խաբել քարոզող «խրախուսանքը»:

Տոնի ծագման ամենաազդեցիկ տարբերակներից մեկը կապում են նրա հետ, որ սկզբնապես ապրիլի 1-ը շատ երկրներում նշվում էր որպես գարնանային գիշերահավասարի և Զատկի օր: Գարնանային նոր տարվա առիթով տոնակատարությունները ուղեկցվում էին կատակներով ու զվարճալի չարություններով, ուրախ խաղերով:

Մեկ այլ, Ծիծաղի օրվա առաջացման նույնպես տարածում ստացած տարբերակը կապված է Գրիգորիանական օրացույցին անցման հետ, որը կատարել է Հռոմի Պապ Գրիգորը 1582 թ.: Բանն այն է, որ Նոր տարին միջին դարերում նշվում էր ոչ թե հունվարի 1-ին, այլ մարտի վերջին, մինչև 1563-1564 թթ. Կարլ Տասերորդը (King Charles IX) Ֆրանսիայում բարեփոխման ենթարկեց օրացույցը: Այդ պատճառով Նոր տարվա շաբաթը սկսվում էր մարտի 25-ին և ավարտվում ապրիլի 1-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում