Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԻԵԴ-ն ապրիլին Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ 23 գործի քննություն է սկսել

ՄԻԵԴ-ն ապրիլին Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ 23 գործի 
քննություն է սկսել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է ապրիլի 2-ին Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ 23 գործի քննություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արա Ղազարյանը, ով նույնպես ներգրավված է իրավաբան-իրավապաշտպանների խմբում, որը ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ էր ներկայացրել ՄԻԵԴ:

«ՄԻԵԴ-ը սկսել է գործերի քննությունը, որը ներառում է եւ վարույթ ընդունելու հարցը, եւ գանգատի էությունը: Չեմ կարող մասնավորեցնել կոնկրետ գործեր, որովհետեւ որոշ գանգատների համար ՄԻԵԴ-ը գաղտնիություն է տվել»,-ընդգծեց փաստաբանը՝ հիշեցնելով, որ այս գործերով աշխատել են 2016 թվականի հուլիսից մինչեւ 2017 թվականի փետրվարը:

Ապրիլյան պատերազմի ընթացքում հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված ընդդեմ Ադրբեջանի 700-ից ավելի հայց է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]