Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ամերիկացի ներդրողներն ավելի ու ավելի շատ են հետաքրքրվում Հայաստանի ներդրումային հնարավորություններով. Միլս

 Ամերիկացի ներդրողներն ավելի ու ավելի շատ են հետաքրքրվում Հայաստանի 
ներդրումային հնարավորություններով. Միլս

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ամերիկյան գործընկերության մեջ իր կարևոր ներդրումն ունի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսի բացմանը հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

«1992թ-ից ի վեր ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով Հայաստանի քաղաքացիների կյանքի բարելավման նպատակով տրամադրվել է շուրջ 1.1 միլիարդ դոլար: ԱՄՆ ՄԶԳ ծրագրերն իրական փոփոխություն են բերել բազմաթիվ ոլորտներում, որոնցից ամենակարևորը ՏՏ ոլորտն էր: ՄԶԳ ծրագրերն ուղղված են նաև ջրային ռեսուրսների կառավարմանը, տուրիզմի զարգացմանը, հակակոռուպցիոն և քաղաքացիական հասարակությանն ուղղված ծրագրեր»,- նշեց դեսպանը:

Միլսի խոսքով` տնտեսական ասպարեզում հայ-ամերիկյան հարաբերություններն անցում են կատարում օգնությունից առևտրի, քանզի Հայաստանի տնտեսության մեջ տեղի են ունեցել նշանակալի տեղաշարժեր: «Ամերիկացի ներդրողներն ավելի ու ավելի շատ են հետաքրքրվում Հայաստանում իրական ներդրումներ անելու հնարավորություններով: Վերջին երկու տարիների ընթացքում մենք կարողացել ենք ապահովել 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում: Մենք ակնկալում ենք մեծացնել մեր ներդրումները վերականգնող էներգետիկայի, ագրոբիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում»,- ընդգծեց ամերիկացի դիվանագետը:

Միլսը շեշտեց նաև, որ ներդրումների ներգրավման հարցը բոլոր հանդիպումներում բարձրացնում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am