Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀԿ-ն քարոզարշավի ընթացքում վեց տոկոսով բարելավել է վարկանիշն ու ավելացրել համակիրների թիվը. ВЦИОМ-ի հարցումը

ՀՀԿ-ն քարոզարշավի ընթացքում վեց տոկոսով բարելավել է վարկանիշն ու ավելացրել 
համակիրների թիվը. ВЦИОМ-ի հարցումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քարոզարշավի ընթացքում վեց տոկոսով բարելավել է վարկանիշն ու ավելացրել համակիրների թիվը: Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ)՝ մարտի 17-24-ը կատարած սոցհարցման ընթացքում՝ «Ում կտայիք ձեր ձայնը, եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի» հարցին Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին պատասխանել է հարցվածների 39 տոկոսը, այնինչ՝ նախկին՝ փետրվարի 22-26-ն անցկացրած հարցման արդյունքներով այդ ցուցանիշը 33 տոկոս էր:

«Ծառուկյան» դաշինքի վարկանիշը նվազել է 4 տոկոսով. քաղաքական այդ ուժի օգտին կքվեարկի հարցվածների 41 տոկոսը՝ նախկին 45-ի փոխարեն:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) սոցհարցումները ցույց են տվել, որ ԵԼՔ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկի հարցվածների 8 տոկոսը` նախկին 6-ի փոխարեն: Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության օգտին քվեարկողների թիվը անփոփոխ է մնացել` 4 տոկոս: Ազատ դեմոկրատների օգտին կքվեարկի հարցվածների 1 տոկոսը՝ նախկին 2-ի փոխարեն, Հայկական վերածնունդ կուսակցության օգտին` 3 տոկոսը, «Կոնգրես և ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի օգտին` 1 տոկոսը՝ նախկին 2-ի փոխարեն, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի օգտին` 3 տոկոսը`  նախկին 2 տոկոսի փոխարեն եւ Հայաստանի կոմունիստական կուսակցությանն իր ձայնը կտա հարցվածների 1 տոկոսը՝ նախկին 2 տոկոսի փոխարեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի տնօրեն Վալերի Ֆյոդորովի խոսքով` սոցհարցումների արդյունքներով` քաղաքացիների 57 տոկոսը կարծում է, որ բավական ակտիվ ընտրապայքար է տանում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Ակտիվությամբ երկրորդ տեղում Ծառուկյան դաշինքն է` 52 տոկոս: Երրորդ տեղում «Ելք» դաշինքն է` 21 տոկոս: «Ծառուկյան» դաշինքի նախընտրական քարոզչանյութերի հետ ծանոթ է հարցվածների 75 տոկոսը, ՀՀԿ-ն այդ առումով երկրորդ տեղում է` 69 տոկոս»,-ասաց նա:

Հարցումն իրականացվել է ՀԿՈՒՀԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի մարտի 17-24-ը` Շանթ հեռուստաընկերության պատվերով: Հարցմանը մասնակցել է 1600 մարդ: Այն իրականացվել է դեմ առ դեմ մեթոդով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am