Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ստեղծվել Է գինու հոսահետքեր չթողնող շիշ

Ստեղծվել Է գինու հոսահետքեր չթողնող շիշ
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Բրանդեյսի համալսարանից գիտնական Դանիել Փեռլմանն ստեղծել Է գինու շիշ, որը հոսահետքեր չի թողնում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաորդվում Է ուսումնական հաստատության կայքում:
Ֆիզիկոս Դանիել Փեռլմանը երեք տարի մշակում Էր այնպիսի ձեւի շիշ, որը գինու կաթիլներին թույլ չտա հոսել շշի բերանով:  
Ի վերջո գիտնականն ինժեներ Գրեգ Վիդբերգի հետ ստեղծել Է անոթ՝ բերանի շուրջը ոչ մեծ ակոսիկով: Երկու միլիմետր լայնությամբ եւ մեկ միլիմետր խորությամբ այդ եզրակի շնորհիվ կաթիլները չեն հոսում շշի վրայով եւ ամբողջ գինին լցվում Է գավաթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am