Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Աթեշյանը հրաժարական չի տա փոխանորդի պաշտոնից. նա հրաժարվել է «Հովակիմ 1461» հիմնադրամի նախագահությունից

Աթեշյանը հրաժարական չի տա փոխանորդի պաշտոնից. նա հրաժարվել է «Հովակիմ 
1461» հիմնադրամի նախագահությունից

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել «Հովակիմ 1461» հիմնադրամի նախագահի պաշտոնից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Աթեշյանն ասել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում:

Մեկնաբանելով հրաժարականի մասին որոշումը` Աթեշյանն ասել է. «Ես հիմնել եմ այս հիմնադրամը հոգևորականներին օգնելու նպատակով: Սակայն շատ բամբասանքներ կան, այդ պատճառով հրաժարական եմ տալիս»:

Խոսելով տեղապահի ընտրության գործընթացին Ստամբուլի նահանգապետարանի միջամտելու մասին`  Աթեշյանն ասել է. «Այս հարցով պատրիարքարանը որևէ մեկնաբանություն չի անելու»: Նա ընդգծել է, որ գրավոր դիմում է ներկայացրել նահանգապետարան` հանդիպում կազմակերպելու խնդրանքով:

Ի պատասխան ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հայտարարությունների, համաձայն որոնց` «փոխանորդի պաշտոնից Աթեշյանի հրաժարականից հետո խնդիրը կլուծվի», Աթեշյանը հայտարարել է. «Չեմ մտածում հրաժարական տալ»:

Պոլսո Հայոց պատրիարքարանը 2015 թվականի հունվարին հիմնել էր հիմնադրամ, որն անվանվել է «Հովակիմ 1461»: Անվանումը կապված է Պոլսո Հայոց պատրիարքարանում առաջին հայ պատրիարքի` Հովակիմ Պրուսացու, և նրա նշանակման տարեթվի` 1461 թվականի հետ:

Որոշումը կայացրել էր Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի գլխավորած տասը հոգուց բաղկացած հոգևոր խորհուրդը: Հիմնադրման մասին փաստաթղթում նշվում էր, որ կառույցն իրավասու է լինելու կազմակերպել կոնֆերանսներ, սեմինարներ և այլ կրթական ծրագրեր, համաձայն պատրիարքարանի պահանջների հրատարակել գրքեր, ամսագրեր և թռուցիկներ, հայթայթել փաստաթղթեր, տեղեկություններ: Այն կարող էր համագործակցել այլ հիմնադրամների հետ ևս: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am