Փարիզում կկայանա Armenian Europe music awards երաժշտական մրցանակաբաշխությունը
16:21, 10 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական մշակութային իրականության մեջ կանցկացվի նախադեպը չունեցող Armenian Europe music awards առաջին երաժշտական մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 26-ին` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում` քաղաքի ամենահեղինակավոր ZÉNITH համալիրում:
Կմասնակցեն Ջիվան Գասպարյանը, Սիրուշոն, Քրիստինե Պեպելյանը, Հարութ Փամբուկչյանը, Թաթա Սիմոնյանը, Անդրեն, Արաքսյա Վարդերեսյանը, Նազենի Հովհաննիսյանը և այլք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշված է միջոցառման ֆեյսբուքյան էջում:
Մրցանակաբաշխության աջակիցներն են «ANNA KAROLINA PRODUCTION»-ը, «CHAHBAZIAN GROUP»-ը և Հանրային հեռուստաընկերությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում