Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Գյումրիի 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչներից է. ՀՀ պաշտպանության նախարար

 Գյումրիի 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համակարգի կարևոր 
բաղկացուցիչներից է. ՀՀ պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան երկրի անվտանգության կարևոր բաղկացուցիչներից է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է «Ռիա-նովոստի»-ին տված հարցազրույցում:

Նա հիշեցրել է, որ հենց Հայաստանն էր իր տարածքում ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագրի ժամկետի երկարաձգման նախաձեռնողը:

«Կարծում եմ՝ սա ռազմաքաղաքական ոլորտում մեր համագործակցության նշանակալի տարրերից է, և մենք կարծում ենք, որ բազան կարևոր զսպող գործոն է: Մենք Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան երկրի անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչներից ենք համարում»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ ներկայումս ռազմաբազայի անձնակազմի թվի ավելացման հարց դրված չէ:

«Ինչ վերաբերում է բազայի անձնակազմի և սպառազինության տեսակների ավելացմանը. դա մարտավարության հարց է: Անհրաժեշտության դեպքում նման հարցերը հաշված ժամերի ընթացքում են լուծվում: Փառք Աստծո՝ դրա համար բոլոր ուժերն ու միջոցները կան: Անձնակազմի թվի ավելացումը երբեք չի կարող ինքնանպատակ լինել: Այն պետք է պատասխանի կոնկրետ իրավիճակում կոնկրետ մարտահրավերի»,- ասել է Վիգեն Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am