Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԼՂ խնդրի կարգավորումն առանց Ստեփանակերտի անմիջական մասնակցության հնարավոր չէ. ՀՀ ԱԳ նախարար

ԼՂ խնդրի կարգավորումն առանց Ստեփանակերտի անմիջական մասնակցության 
հնարավոր չէ. ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն առանց բանակցություններին Ստեփանակերտի ուղղակի մասնակցության հնարավոր չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Լեռնային Ղարաբաղն իրականում ներգրավված է բանակցային գործընթացում, սակայն ներկա փուլում ոչ լիարժեք ձևաչափով, այսինքն` չկան ղարաբաղյան կողմի ուղղակի բանակցություններ ադրբեջանական կողմի հետ՝ վերջինիս կողմից ցանկության բացակայության պատճառով»,- պարզաբանել է Նալբանդյանը:

Նախարարի խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի տարածաշրջանային այցերի ժամանակ նրանք հանդիպում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ:

«Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հակամարտության կարգավորումն անհնար է: Դա հրաշալի հասկանում են և այդ մասին խոսում են նաև միջնորդները: Ադրբեջանական կողմն ուղղակի ձևացնում է, որ իբր թե չի հասկանում` գլուխն ավազի մեջ թաքցնելով՝ չնայած, որ վերջին տարիներին քննարկվող բոլոր աշխատանքային փաստաթղթերում ամրագրված է հակամարտության համընդգրկուն կարգավորման պայմանագրի մշակման աշխատանքներում ղարաբաղյան կողմի անմիջական մասնակցության հարցը»,- շեշտել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am