Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Թեհրանը եւ Փենյանը հանդես են եկել տնտեսական գործընկերության զարգացման օգտին

Թեհրանը եւ Փենյանը հանդես են եկել տնտեսական գործընկերության զարգացման օգտին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը եւ Փենյանը հանդես են եկել երկկողմ փոխգործակցությունն ակտիվացնելու  օգտին, այդ թվում՝ տնտեսության բնագավառում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ICANA լրատվական գործակալությունըը՝ ամփոփելով Իսլամական Հանրապետության մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Ալի Լարիջանիի եւ այցով Թեհրան ժամանած ԿԺԴՀ-ի Բարձրագույն ժողովրդական ժողովի (խորհրդարանի) նախագահ Ցոյ Տհե Բոկի հանդիպման արդյունքները:  
«ԿԺԴՀ-ն հանդես Է գալիս Իրանի հետ տնտեսական կապերի ամրապնդման օգտին»,- գործակալությունը մեջբերել Է Բոկի խոսքը: Նա բարձր Է գնահատել Թեհրանի ձեռքբերումները երկրի  պաշտպանունակության ամրապնդման գործում: Երկու երկրների ղեկավարները նաեւ «դատապարտել են Միացյալ Նահանգների միջամտությունը անկախ պետութծյունների ներքին գործերին»: 
Թեհրանի եւ Փենյանի միջեւ գործում Է գիտատեխնիկական համագործակցության համաձայնագիր: Այդ փոխգործակցություն Է նախատեսում կենսատեխնոլոգիաների, Էներգիայի վերականգնվող աղբյուրների, գյուղատնտեսության եւ սննդային տեխնոլոգիաների կայուն զարգացման բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am