Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Լևոն Արոնյանը սևերով միավորը կիսեց Եվգենի Տոմաշեւսկու հետ. Գրան պրի

Լևոն Արոնյանը սևերով միավորը կիսեց Եվգենի Տոմաշեւսկու հետ. Գրան պրի

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարժայում մեկնարկեց ՖԻԴԵ-ի «Գրան պրի»-ի մրցաշարը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` առաջին տուրում Լևոն Արոնյանը սեւերով միավորը կիսեց Եվգենի Տոմաշեւսկու հետ: Պարտիան ավարտվեց 22-րդ քայլին: «Գրան պրի» մրցաշարը հաղթանակով սկսեցին Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Մայքլ Ադամսն ու Ռիչարդ Ռապորտը. նրանք հաղթեցին համապատասխանաբար  Լի Չաոյին, Սալեմ Սալեհին և Դին Լիժենին: Տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Կայանալիք երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Մայքլ Ադամսի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am