Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի թիմը 10 մարզիկով կներկայանա Կիևի մրցաշարին

Հայաստանի  հունահռոմեական ըմբշամարտի թիմը 10 մարզիկով կներկայանա Կիևի 
մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը Կիևի միջազգային մրցաշարին կմասնակցի 10 մարզիկով:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: Կիևի մրցաշարին կմասնակցեն 59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 70 կգ քաշային Վարշամ Բորանյանը, 75 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը, 80 կգ քաշայիններ Սարգիս Քոչարյանը և Ռաֆիկ Մանուկյանը, 85 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանը, Արթուր Շահինյանը, 98 կգ քաշային Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանր 130 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը:

Հավաքականը մարտի 1-ին կմեկնի Կիև: Մրցաշարը կմեկնարկի մարտի 3-ին և կավարտվի մեկ օր անց` մարտի 4-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am