Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բրեդ Փիթն իր երեխաների հետ ազատ շփվելու իրավունք է ստացել

Բրեդ Փիթն իր երեխաների հետ ազատ շփվելու իրավունք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծության գործընթացի շրջանակներում իրավունք Է ստացել իրենց ընդհանուր երեխաների հետ ժամանակ անցկացնել առանց հսկող հոգեբանի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է InTouch-ը՝ վկայակոչելով հայտնիների շրջապատի սեփական աղբյուրներ:  
Ինսայդերի խոսքով՝ 53-ամյա Փիթն արդեն երկու անգամ մոր հետ ապրող երեխաներին գիշերելու Է տարել իր նոր բնակարանում: «Փետրվարի վերջին կամ մարտի սկզբին նա հույս ունի հասնել երեխաներին մեկ շաբաթով վերցնելու իրավունքի»,-պատմել Է ԶԼՄ-ի իրազեկիչը: 
Հոր հետ ժամանակ են անցկացրել որդեգրված դուստրերը՝ Զախարան, ինչպես նաեւ կենսաբանական երեխաները՝ Շայլոն, Վիվիենը եւ Նիքսը: Որդեգրված երկու ավագ որդիները՝ Մեդոքսը եւ Փաքսը, դերասանի տանը չեն գիշերել: Փիթի հետ նրանց հարաբերությունները մնում են լարված:
Ինչպես հիշեցնում Է հրատարակությունը, ժամանակավոր համաձայնագրի համաձայն, որն ստորագրվել Է այն բանից հետո, երբ Ջոլին ապահարզան տվեց 2016 թվականի սեպտեմբերին, Փիթին արգելվում Էր երեխաների հետ տեսնվել առանց մասնագետների հսկողության: Նախկին կինը նրան մեղադրել Էր Մեդոքսի հետ կոպիտ վարվելու մեջ, բայց Հետազոտությունների դաշնային բյուրոն եւ կալիֆոռնիական սոցիալական ծառայությունն այդ պնդման ապացույցներ չեն գտել: Դերասանի նկատմամբ եղած բոլոր կասկածները հանվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am