Քաղաքականություն

«Երրորդ հանրապետություն»-ն ԱԺ առաջիկա ընտրություններին չի մասնակցի

2 րոպեի ընթերցում

«Երրորդ հանրապետություն»-ն ԱԺ առաջիկա ընտրություններին չի մասնակցի

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը Վարդան Օսկանյանի, Արամ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի հետ համագործակցությունը դադարեցնելուց հետո Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին միասնաբար մասնակցելու համար որևէ կուսակցության կամ դաշինքի չի դիմել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին «Երրորդ հանրապետություն» կուսակցության մամուլի ծառայությունից:

«Հունվարի 17-ին ստորագրված Օսկանյան -Դալլաքյան- Սարգսյան հուշագրի շրջանակներում «Երրորդ Հանրապետություն» կուսակցության կողմից համագործակցության դադարեցման մասին փետրվարի 13-ին կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունից հետո, «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունը չի դիմել որևէ դաշինքի կամ կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնաբար մասնակցելու հարցով, իսկ ինքնուրույն մասնակցելն այս պարագայում անիրատեսական է:

Տեղեկացնենք նաև, որ ի տարբերություն լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի, «Երրորդ Հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը չի պատրաստվում աղմկահարույց բացահայտումներ անել: Հաջողություն ենք մաղթում առաջիկա ընտրությունների բոլոր մասնակիցներին»,- ասված է կուսակցության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում