Տնտեսություն

Անցած տարում Չինաստանից Հայաստան ներմուծումն ավելացել 13 տոկոսով

1 րոպեի ընթերցում

 Անցած տարում Չինաստանից Հայաստան ներմուծումն ավելացել 13 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականին Հայաստանը Չինաստանի հետ իրականացրել է 454 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2015 թվականի համեմատ, հայ-չինական առևտրաշրջանառությունը կրճատվել է շուրջ 5%-ով, ընդ որում՝ անկումը տեղի է ունեցել բացառապես Հայաստանից Չինաստան արտահանման ծավալների կրճատմամբ:

2016 թվականին Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է մոտ 96.38 մլն ԱՄՆ դոլար՝ տարեկան կտրվածքով կրճատվելով ավելի քան 40 տոկոսով, մինչդեռ Չինաստանից Հայաստան ներմուծումը կազմել է 357.65 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով շուրջ 13 տոկոսով:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու տարում Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 8.9 տոկոս: Այս ցուցանիշով Չինաստանը երկրորդն է՝ Ռուսաստանից հետո:

Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանում կառուցվածքում կազմել է 5.4 տոկոս, իսկ ներմուծման կառուցվածքում՝ շուրջ 11 տոկոս:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում