Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լապշինի գործով ՀՀ ՄԻՊ-ն աշխատում է հեղինակավոր կազմակերպությունների հետ

Լապշինի գործով ՀՀ ՄԻՊ-ն աշխատում է հեղինակավոր կազմակերպությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատության վերաբերյալ դժվարանում է երաշխիքներ տալ, սակայն այդ ուղղությամբ հստակ աշխատանքներ են տարվում: Թաթոյանն այդ մասին նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: «Այս պահին ես աշխատանքներ եմ տանում մի քանի հեղինակավոր կազմակերպությունների հետ: Արդյունքները չեմ կարող երաշխավորել, բայց հուսով եմ, որ դրանք որոշակի ազդեցություն կունենան: Ես համաձայն եմ ԼՂՀ ՄԻՊ-ի այն պնդման հետ, որ այսուհետ պետք է ավելի շատացնել այցերն Արցախ, այդ թվում՝ նաև միջազգային լրագրողների այցերը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ընդգծեց Թաթոյանը՝ ավելացնելով, որ ՀՀ և ԼՂՀ ՄԻՊ-երը համատեղ մշակում են ծրագիր՝լրագրողների աշխատանքն Արցախում ավելի արդյունավետ դարձնելու համար:

ՀՀ ՄԻՊ-ի խոսքով՝ Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին կարող է լուրջ խնդիրներ առաջացնել մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված, բացի այդ՝ Լապշինին արտահանձնելու դեպքում նրան Ադրբեջանում սպառնում են ծանր պատիժներ և վրեժխնդրություն:

Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am