Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Անտոնիո Բանդերասին շտապ կարգով հոսպիտալացրել են Մեծ Բրիտանիայում. Sun

Անտոնիո Բանդերասին շտապ կարգով հոսպիտալացրել են Մեծ Բրիտանիայում. Sun
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անտոնիո Բանդերասը կրծքավանդակի շրջանում ուժեղ ցավերով շտապ կարգով հոսպիտալացվել Էր Մեծ Բրիտանիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sun թերթը:
Հրատարակության տեղեկատվությամբ, 56-ամյա դերասանը, որը Մեծ Բրիտանիա Էր տեղափոխվել 2015 թվականին, իրեն վատ Է զգացել վարժանքի ժամանակ եւ շտապ կարգով Սուրեյի կոմսության հիվանդանոց տեղափոխվել հունվարի 26-ին: Բուժզննումից հետո բժիշկները հնարավոր են համարել նրան տուն ուղարկել: 
Թերթի լրագրողների հետ զրույցի ժամանակ Բանդերասը շնորհակալություն Է հայտնել բժիշկներին եւ իր հետ պատահածը որակել Է «Էպիզոդ»: 
Բանդերասը նկարահանվել Է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Հուսահատվածը» (1995 թ.), «Չորս սենյակ» (1995 թ.), «Զորոյի դիմակը» (1998 թ.) եւ այլ ժապավեններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am