Հասարակական

Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի ականաորոնողական ծառայության շների անձնակազմերի պարապմունքները

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի ականաորոնողական ծառայության շների անձնակազմերի պարապմունքները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում հրամանատարական պատրաստության շրջանակներում սկսվել են ականաորոնողոական ծառայության շների անձնակազմերի հրահանգչա-մեթոդական պարապմուքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքներում ներգրավված են ավելի քան 100 զինծառայողներ, լաբրադոր եւ գերմանական գամփռ ցեղատեսակի շուրջ 10 շներ, ավելի քան 10 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ հետախուզության եւ կապի արդի համալիրներ:

Պարապմունքների ընթացքում զինծառայողները զորամասերի փոխհրամանատարներին, գումարտակների հրամանատարներին եւ նրանց տեղակալներին կցուցադրեն «Ռատնիկ» արդի հանդերձանքը, «Դուբլոն» պաշտպանության նոր միջոցների օգտագործման կարգը, ԻՊԼ-Մ եւ «Կորշուն» ժամանակակից արդիականացված ականափնտրիչները:

«Կամխուտ» եւ «Ալյագյազ» զորավարժարաններում տեղանքի ինժեներական հետախուզման ընթացքում զինվորական ինժեներները կանցկացնեն տարբեր պայթուցիկ սարքերի որոնման եւ վնասազերծման պարապմունքներ:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում