Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Մայքլ Մուրը եւ Ռոբերտ դե Նիրոն Նյու Յորքում գլխավորել են Թրամփի դեմ կազմակերպված հանրահավաքը

Մայքլ Մուրը եւ Ռոբերտ դե Նիրոն Նյու Յորքում գլխավորել են Թրամփի դեմ կազմակերպված հանրահավաքը
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի հազար մարդ Է հունվարի 19-ին մասնակցել Նյու Յորքում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կազմակերպված բողոքի ցույցին: Ելույթներին, որոնք կայացել են Մանհեթենի «Թրամփ թաուեր» երկնաքերի մոտ, ընդհանուր տոն են տվել մեգապոլիսի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն, ականավոր քարոզիչ Ալֆրեդ Շարփթոնը, ռեժիսոր Մայքլ Մուրը, դերասաններ Ռոբերտ դե Նիրոն, Ալեք Բոլդուինը եւ Մարկ Ռուֆալոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
«Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր դե Նիրոն ելույթ Է ունեցել առաջինը՝ Թրամփին համարելով «վատ օրինակ ամբողջ երկրի եւ այս քաղաքի համար»: «Ֆարենհայթ 9/11» հայտնի կինոժապավենի ստեղծողը՝ Մուրը, նախազգուշացրել Է, որ «Ամերիկան չափազանց վտանգավոր շրջան Է ապրում իր պատմության մեջ»: «Ամեն ինչ այնքան վատ Է, որքան ձեզ թվում Է: Բայց կլինի ավելի վատ»,- կանխագուշակել Է ռեժիսորը:   
«Այս երեկո մենք հավաքվել ենք պաշտպանելու մեզ բոլորիս համար մի թանկարժեք բան: Եվ դա մեզնից յուրաքանչյուրն  Է»,- նշել Է Ռուֆալոն: Նրան են միացել նաեւ դերասանուհիներ Ջուլիանա Մուրը, Մարիսա Թոմեյը եւ Շեյլին Վուդլին: 
Անցած հանգստյան օրերից նմանօրինակ ակցիաներ են տեղի ունենում ԱՄՆ-ի շատ քաղաքներում: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել Է, հարյուրավոր ամերիկացիներ մտադիր են Թրամփի  պաշտոնակալության արարողությունը ձախողելու փորձ ձեռնարկել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am