Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թրամփը 25 մլն դոլար Է վճարել իր «համալսարանի» գործով հայցերի կարգավորման համար. CNN

Թրամփը 25 մլն դոլար Է վճարել իր «համալսարանի» գործով հայցերի կարգավորման համար. CNN

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող կազմակերպությունը, որն անցյալում կրում Էր Trump University անվանումը, 25 միլիոն դոլար Է վճարել իր ենթադրյալ խարդախ գործունեության գործով դատական հայցերի կարգավորման նպատակով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաընկերությունը:  
Հեռուստաընկերության տվյալներով՝ փողը փոխանցվել Է ընտրված նախագահի պաշտոնակալությունից երկու օր առաջ, որը կկայանա  հունվարի 20-ին: Կազմակերպությունը, որը վերանվանվել Է եւ այժմ կոչվում Է Trump Entrepreneur Initiative (TEI), որպես փոխհատուցում  երկու կոլեկտիվ հայցերի գծով 21 միլիոն դոլար Է վճարել շուրջ յոթ հազար նախկին ուսանողների: Մնացած 4  միլիոն դոլարը TEI-ն վճարել Է այն հայցի կարգավորման համար, որը նրա դեմ հարուցել Է Նյու Յորքի դատախազությունը, նշել Է հեռուստաալիքը:    
Trump University-ն իր նախկին տեսքով վաղուց Է դադարեցրել գոյությունը, քանի որ գործել Է առանց ուսումնական հաստատության թույլատրագրի: Դրանք եղել են գործարարության բնագավառում հաջողության հասնելու ունակությունների ուսուցման յուրատեսակ դասընթացներ: Հայցվորները պնդում են, որ իրենք օգտակար գիտելիքներ այդպես Էլ չեն ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը`  AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am