Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Կրեմլում չեն հաստատել Աստանայում Սիրիայի շուրջ բանակցություններին ԱՄՆ-ին հրավիրելու մասին տեղեկատվությունը

Կրեմլում չեն հաստատել Աստանայում Սիրիայի շուրջ բանակցություններին ԱՄՆ-ին հրավիրելու մասին տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի հաստատել Աստանայում Սիրիայի շուրջ բանակցություններին ԱՄՆ-ին հրավիրելու վերաբերյալ տեղեկատվությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Կրեմլում հաստատում են արդյոք Աստանայի հարթակում Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ բանակցություններին մասնակցելու համար ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին հրավիրելու վերաբերյալ տեղեկատվությունը, Պեսկովն ասել Է՝ «ոչ»: Նա հավելել Է, թե «ոչինչ չի ասի կոնկրետ առաջարկության մասին»: «Աստանան նախապատրաստվում Է, հանդիպումը նախապատրաստվում Է, դա բնավ դյուրին գործընթաց չԷ: Այն իրենով չի փոխարինում մյուս ձեւաչափերին, այդ թվում՝ Ժնեւի գործընթացին, դրանք ավելի շուտ փոխլրացնող մասեր են: Սա այն ամենն Է, ինչ ես կասեի այս փուլում»,-նշել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: 
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել Է, թե Մոսկվայի հետ պայմանավորվել Է Ղազախստանի մայրաքաղաք սիրիական կարգավորմանը նվիրված հանդիպմանը ԱՄՆ-ին հրավիրելու շուրջ, բայց Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am