Տնտեսություն

ՀՀ արտաքին պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ տարեվերջին կկազմի շուրջ 55 տոկոս

1 րոպեի ընթերցում

ՀՀ արտաքին պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ տարեվերջին կկազմի շուրջ 55 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ընդհանուր պետական պարտքը ՀՀ ֆինանսների նախարարության ակնկալիքներով կազմելու է 5 մլրդ 905 մլն ԱՄՆ դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով` արժեթղթերով թողարկվող ներքին պարտքը կկազմի 1 մլրդ ԱՄՆ դոլարի չափ:

«Կենտրոնական բանկի պարտքը շուրջ 511 մլն ԱՄՆ դոլար է, իսկ մնացածն արտաքին պարտքն է: Հարաբերական ցուցանիշների տեսանկյունից կառավարության պարտքն, առանց կենտրոնական բանկի պարտքի, ՀՆԱ-ի նկատմամբ 50 տոկոսը մի փոքր կգերազանցի 2016 թվականի արդյունքում: Ընդհանուր պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի շուրջ 55 տոկոս»,- ասաց Վարդան Արամյանը:

Նախարարի ներկայացմամբ` պարտքային ցուցանիշները ներկայացնելիս հաշվի են առնված փոխարժեքի վերջին զարգացումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում